Հայտնի են պայթյունից տուժած հայերի անունները
10/01/2012 13:45

Հայտնի են պայթյունից տուժած հայերի անունները

«Հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արևմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, կա 5 հայ»,- Aysor-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրանք են.

Մարկուսյան Ռոմա – 24տ., բժշկական օգնությունից հրաժարվել է:

Աղաջանովների ընտանիք - 52-ամյա Ելենա և 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկա Աղաջանովան գտնվում է Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Գրանցված է ք.Մոսկվայում:

Սիրանույշ Եղուսյան/Егусян – 36 տ., վիճակը կայուն է (միջին ծանրության): Վերջինս գտնվում է Մոսկվայի Սկլիֆասովսկու անվ. գիտահետազոտական ինստիտուտում: Գրանցված է Տուլայի մարզում:

Մկրտչյան Ֆելիքս – 14 տ., առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո թեթև այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ.Վլադիմիրի անվ. հիվանդանոցից:

Տ. Բալայանը նշեց, որ տուժածների քաղաքացիությունը ներկայումս ճշտվում է։
 

Հայտնի են պայթյունից տուժած հայերի անունները