ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ
10/01/2012 17:28

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ

ԱՄՆ-ը կշարունակի անվտանգության ոլորտում Վրաստանի հետ սերտ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Գորդոնը նշել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը կշարունակվի նաև այլ ուղղություններով:

Նրա խոսքերով` իրենց վերաբերմունքը Վրաստանի հանդեպ չի փոխվել, ավելին` կողմնորոշված է ռազմական կրթության և մարտական պատրաստության ուղղությամբ, ինչպես նաև Աֆղանստանի գործողություններում Վրաստանի կարևոր դերի վրա: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը:
 

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ