Մայրաքաղաքում ձյուն է սպասվում
10/01/2012 10:49

Մայրաքաղաքում ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ:Այսօր օրվա առաջին կեսին Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Միայն Սյունիքում ու Արցախում տեղումներ չեն սպասվում: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Meteo-tv-ի փոխանցմամբ՝ այսօր օրվա առաջին կեսին մայրաքաղաքում ձյուն է սպասվում, հնարավոր է նաև մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց, ցածր տեսանելիություն: Այս պահին ձյուն է տեղում Արթիկում, Մարտունիում, Սիսիանում:

Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան՝ 0-2:

 

Մայրաքաղաքում ձյուն է սպասվում