Վալերի Հովհաննիսյանը` «Խիմկիի» մարզական տնօրեն
13/01/2012 15:08

Վալերի Հովհաննիսյանը` «Խիմկիի» մարզական տնօրեն

Ռուսաստանյան «Խիմկիի» մարզական տնօրեն է նշանակվել հայ ֆուտբոլային մասնագետ Վալերի Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր ECA գործակալության մարզական տնօրենի պաշտոնը և միաժամանակ «Ուրալ» ակումբի նախագահի խորհրդականն էր տրանսֆերային ու սելեկցիոն քաղաքականության գծով:

Ավելացնենք, որ Վալերի Հովհաննիսյանը ֆուտբոլիստի կարգավիճակում ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյի» փոխարինողների և Մախաչկալայի «Դինամոյի» հիմնական կազմերում: Այս մասին հայտնում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:
 

Վալերի Հովհաննիսյանը` «Խիմկիի» մարզական տնօրեն