.jpg)
19/01/2012 19:11
Տիգրան Քոթանջյանն առաջատարներից հետ է մնում երկու միավորով
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն Իրանի Թավրիզ քաղաքում անցկացվող օփենում 9 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մրցաշարային աղյուսակը 7,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան) և Լևան Պանցուլայան (Վրաստան):
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին մնում է երկու տուր: