Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին
20/01/2012 19:30

Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին

Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային «Տատա Սթիլ» խոշոր փառատոնի «A» մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի շախմատիստ Վուղար Հաշիմովի նկատմամբ: Արդեն պարզ է, որ Լևոնը կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը, անկախ մյուս հանդիպումների արդյունքներից:

Ավելացնենք, որ այս պահին մյուս բոլոր պարտիաներն ընթացքի մեջ են:
 

Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին