Մարիա Կուրսովան առաջ անցավ Աննա Հայրապետյանից
21/01/2012 14:08

Մարիա Կուրսովան առաջ անցավ Աննա Հայրապետյանից

Հայաստանի շախմատի տղամարդկանց 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 9-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքիով ավարտեցին Հրայր Սիմոնյանի և Արման Փաշիկյանի հետ պարտիաները և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր և կես միավորով են գերազանցում երրորդ տեղում հաստատված Զավեն Անդրիասյանին, ով հաշվետու տուրում միավորը կիսեց Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Կանանց 67-րդ առաջնության 9-րդ տուրում Մարիա Կուրսովան միավորը կիսեց Շուշաննա Սարգսյանի հետ և կես միավորով շրջանցեց Աննա Հայրապետյանին: Վերջինս հաշվետու տուրում ազատ էր:

Տղամարդկանց 72-րդ առաջնություն, 9-րդ տուր

Գրիգորյան Կարեն-Մինասյան Արտաշես 1:0
Փաշիկյան Արման-Հովհաննիսյան Ռոբերտ 0,5:0,5
Անդրիասյան Զավեն-Տեր-Սահակյան Սամվել 0,5:0,5
Պետրոսյան Տիգրան-Սիմոնյան Հրայր 0,5:0,5
Բաբուջյան Լևոն-Մելքումյան Հրանտ 1:0

Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո

1. Տիգրան Լ. Պետրոսյան-5,5 միավոր
2. Ռոբերտ Հովհաննիսյան-5,5
3. Զավեն Անդրիասյան-5
4. Հրանտ Մելքումյան-4,5
5. Սամվել Տեր-Սահակյան-4,5
6. Արման Փաշիկյան-4
7. Ավետիք Գրիգորյան-3,5
8. Արտաշես Մինասյան-3,5
9. Կարեն Հ. Գրիգորյան-3,5
10. Հրայր Սիմոնյան-3
11. Լևոն Բաբուջյան-2,5

Կանանց 67-րդ առաջնություն, 9-րդ տուր

Մովսիսյան Նաիրա-Գասպարյան Նարինե 0:1
Խառատյան Անահիտ-Աղաբեկյան Լիանա 0:1
Դոլուխանովա Եվգենյա-Գևորգյան Մարիա + - -
Սարգսյան Շուշաննա-Կուրսովա Մարիա 0,5:0,5
Մարտիրոսյան Լիա-Ղամբարյան Հասմիկ 1:0

Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո

1. Մարիա Կուրսովա-7 միավոր
2. Աննա Հայրապետյան-6,5
3. Լիանա Աղաբեկյան-5,5
4. Շուշաննա Սարգսյան-5
5. Նարինե Գասպարյան-4,5
6. Եվգենյա Դոլուխանովա-4,5
7. Լիա Մարտիրոսյան-4
8. Անահիտ Խառատյան-3
9. Նաիրա Մովսիսյան-2,5
10. Հասմիկ Ղամբարյան-1,5
11. Մարիա Գևորգյան-1

Մարիա Կուրսովան առաջ անցավ Աննա Հայրապետյանից