.jpg)
24/01/2012 15:24
Արթուր Ադամյանը կարող է տեղափոխվել «Բալթիկա»
«Կրասնոդարի» 19-ամյա կիսապաշտպան Արթուր Ադամյանը հայտնվել է «Բալթիկայի» ուշադրության կենտրոնում: Նա մասնակցել է կալինինգրադյան թիմի հավաքին, նաև հանդես է եկել «Շեքսնայի» հետ ստուգողական խաղում (2:1):
Առայժմ հայտնի չէ` արդյոք հեռանկարային ֆուտբոլիստը հրավեր կստանա՞` մասնակցելու բալթայան թիմի հաջորդ հավաքին, որն անցկացվելու է Սոչիում` սկսած հունվարի 29-ից: