Անդրե Ուորդը ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ
31/01/2012 20:08

Անդրե Ուորդը ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ

Ամերիկյան լրագրողների ասոցիացիան տարվա բռնցքամարտիկ է ճանաչել WBC-ի և WBA-ի վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն, «Super Six» մրցաշարի հաղթող և օլիմպիական չեմպիոն Անդրե Ուորդին:

Քվեարկության արդյունքներով 27-ամյա մարզիկը մեծ առավելությամբ առաջ է անցել այնպիսի թեկնածուներից, ինչպիսիք են Նոնիտո Դոները, Վլադիմիր Կլիչկոն, Ֆլոյդ Մեյվեզեր-Կրտսերը և Մենի Պակյաոն: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամերիկացի բռնցքամարտիկը տոնել է 25 հաղթանակ, որից 13-ը` նոկաուտով: Հիշեցնենք, որ «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում Անդրե Ուորդը հաղթել է մեր հայրենակից Արթուր Աբրահամին:

Ուորդի մարզիչ Վիրջիլ Հանտերը նույն ասոցիացիայի որոշմամբ ճանաչվել է «Տարվա մարզիչ»:

Տարվա լավագույն մարտը, ըստ ամերիկյան լրագրողների, համարվել է Պավել Վոլակ-Դելվին Ռոդրիգես մրցավեճը:
 

Անդրե Ուորդը ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ