ՀՀ դեսպանը հանդիպել է  Լիբանանի վարչապետին
31/01/2012 16:32

ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետին

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հունվարի 30-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական ոլորտում:

Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:

Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:
 

ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետին