Ջուլիան Ասանժը` «Սիմպսոնների»  հերոս
31/01/2012 09:28

Ջուլիան Ասանժը` «Սիմպսոնների» հերոս

 

Վիկիլիկս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհայտնվի «Սիմպսոններ»-ի սերիաներից մեկում, հաղորդում է Reuters-ը:

Ասանժի հերոսը կհայտնվի մուտսերիալի այն սերիայում, որը եթեր կհեռարձակվի փետրվարի 19-ին: Ըստ սյուժեի, Սիմպսոնների ընտանիքը Սպրինգֆիլդից տեղափոխվում է, և այնտեղ, որտեղ հաստատվում են, պարզվում է հարևանությամբ ապրում է Վիկիլիկսի հիմնադիրը:

«Սիմպսոնների» գործադիր պրոդյուսեր Էլ Ջին հաղորդել է, որ անիմացիոն հերոսի խոսքերը Ասանժը ձայնագրել է Մեծ Բրիտանիայում:

Նշենք, որ «Սիմպսոնները» ամենաերկար անիմացիոն սերալն է հեռուստատեսության պատմության մեջ: Բացի այդ մուլտսերիալը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ հրավիրյալ աստեղերի թվով սերիալ: 

 

Ջուլիան Ասանժը` «Սիմպսոնների» հերոս