.jpg)
Aysor-ն` այսօր
Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ ԱՅՍ ԳԻՇԵՐ ԿԲԱՐՁՐԱՆԱ 5-8 ԱՍՏԻՃԱՆՈՎ:
Օդի ջերմաստիճանը գիշերը -2-4, ցերեկային ժամերին 0+2, երեկոյան -1+1:
«ԵՎՐՈՊԱՅԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԵԶՐԵՐ Է ՓՈՐՁՈՒՄ ԳՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, սակայն Թուրքայի նման ջանքերը դատապարտված են»,- շեշտեց թուրքագետը և հավելեց, որ Թուրքիան գնում է հուսահատ քայլերի, հնարավոր է հայ միգրանտների հետ կապված ինչ-որ քայլեր անի, սակայն դրանք, ըստ նրա, ոչ մի բանի չեն հանգեցնի և Թուրքիան ավելի անհարմար վիճակում կհայտնվի:
ԵԹԵ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ, ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ԴԵՊԻ ՀՀ, ինչպես նաև Ադրբեջան և արդեն իսկ նկատվել է նրանց կողմից բնակարանների գնման աճ:
«ԴԵՊՔԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ, ԱՐԴԵՆ ԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ»,- Հայաստանի Ֆրանսիական համալսարանում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում՝ անդարադառնալով հունվարի 27-ին հայկական բանակում գրանցված ողբերգական միջադեպին, ասաց ՀՀ պատշպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, քանի որ Իրանը մեծ կարևորություն ունի թուրքական արտադրանքների սպառման համար, իսկ Ադրբեջանը զգուշանում է Իրանից, քանի որ մտավախություն ունի, որ Թեհրանը ծրագրեր ունի ադրբեջանական սահմանների վերաձևման հետ կապված. «Թուրքիան և Ադրբեջանը միատեսակ մոդել են որդեգրել Իրանի հետ իրենց հարաբերություններում։
«ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ, ՆԱ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»,- ասաց նախարարը և հավելեց, որ նա անընդհատ խնդրում է` իրեն ծերանոց ուղարկել, սակայն քաղաքացին կենսաթոշակային տարիքի չէ, ըստ կարգի, նրան չի հասնում:
Խոսքն այն մասին է, որ ազատվենք հներից և հույսը դնենք երիտասարդների վրա, երիտասարդացնենք Ազգային ժողովը: ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՅԾԱՌ, ԲԱՐԵՏԵՍ ՏՂԱՆԵՐ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ ԳԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր ընդունել է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը: ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԻ ՕՐԻՆԱԳԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ:
Ինձ համար այլևս անընդունելի է, որ ասում են, թե՝ բոլոր երկրների բանակներում են պատահարներ լինում են։ Ինձ համար անընդունելի է, որ ասում են՝ բանակը հասարակության հայելին է։ Մենք ձգտելու ենք այնպիսի աշխատանք ծավալել, որ ՓԱԿԵՆՔ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿԵՐՊ ՓՈՂՈՑԱՅԻՆ, ԳՈՂԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԸ ՆԵՐՍ ՄՏՆԵՆ ԲԱՆԱԿ։