.jpg)
Բակո Սահակյանը խորհրդակցել է ուժային կառույցների ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից հատնվում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011 թվականին այդ կառույցների կողմից կատարված աշխատանքները և 2012 թվականի անելիքները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: