.jpg)
«Cosmopolitan»-ի նախկին խմբագիրը 30մլն դոլար է նվիրաբերել
«Cosmopolitan» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Հելեն Գերլի Բրաունը լրագրություն համալսարան հիմնելու համար 30 միլիոն դոլար նվիրաբերեց Կոլուբիայի և Ստենֆորդի համալսարաններին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Համալսարանը հիմնվում է ի հիշատակ ամսագրի խմբագրի ամուսնու, հայտնի կինոպրոդյուսեր Դեյվիդ Բրաունի, ով մահացել է 2010 թվականին: Դեյվիդ Բրաունը ավարտել է Ստենֆորդը և Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցը:
Համալսարանի հիմնադրման համար Կոլումբիայի և Ստենֆորդի համալսարաններին կտրամադրվեն 12 միլիոն դոլար: Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցին կատարած նվիաբերությունը պատմության մեջ ամենախոշորն է:
Հելեն Գերլի Բրաունը «Cosmopolitan» ամսագիրը ղեկավարել է 1965-1996 թվականներին և հենց նրա ղեկավարությամբ էլ այն համաշխարհային ճանաչում ստացավ: