.jpg)
«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2013»
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը`Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2013» ծրագիրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ «ՄԽԿ 2013» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:
Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա (2013թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը) ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական կտրամադրվի 450 եվրո.ՄԽԿ-ն կհոգա նաև բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:
Կրթաթոշակառուների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2012 թ. հունիսի 30-ն է: