«Եվրո-2012»-ի մասնակիցները նախապատվությունը տվել են Լեհաստանին
31/01/2012 20:36

«Եվրո-2012»-ի մասնակիցները նախապատվությունը տվել են Լեհաստանին

Ամռանը կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից երկրների հավաքականները վերջնականապես որոշել են, թե որտեղ են հանգրվանելու մրցաշարի ընթացքում: Հետաքրքիրն այն է, որ մասնակից 16 երկրներից 13-ը նախապատվությունը տվել է Լեհաստանին: Լեհաստանի, Խորվաթիայի, Հունաստանի և Ռուսաստանի հավաքականները կհուրընկալվեն Վարշավայում: Գդանսկի շրջակայքը ևս դուր է եկել մասնակից երկրներին, մասնավորապես` Դանիայի, Գերմանիայի և Իռլանդիայի թիմերին, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն:

Լեհաստանի 2-րդ քաղաքը` Կրակովը, կտեղավորի Անգլիայի, Իտալիայի և Հոլանդիայի հավաքականներին:

Պորտուգալացիները նպատակահարմար են գտել բնակվել Պոզնանում, իսկ չեխերը` Վրոցլավում:

Ուկրաինայի հավաքականը, բնականաբար, կմնա մայրաքաղաքում` Կիևում: Կիևից ոչ հեռու` Կոզինում, կբնակվի Շվեդիայի ընտրանին: Ֆրանսիայի ընտրանին կհանգրվանի Դոնեցկում:

«Եվրո-2012»-ի մասնակիցները նախապատվությունը տվել են Լեհաստանին