.jpg)
Ֆրանսիան և Իտալիան կկապվեն արագընթաց երկաթգծային թունելով
Ֆրանսիան և Իտալիան համաձայնագիր են ստորագրել Ալպերի միջով թունելի շինարարության մասին, որը թույլ կտա հաստատել արագընթաց երկաթգծային կապ Թուրին և Լիոն քաղաքների միջև:
Հաղորդվում է, որ թունելի երկարությունը կազմում է 57 մետր և այն պետք է կառուցվի մինչև 2023թ.-ը:
Նշվում է, որ 2 քաղաքների միջև հաղորդակցության ժամանակահատվածը կկրճատվի այսօրվա 4 ժամից մինչև 2 ժամ:
Շինարարության արժեքը կազմում է 11,2 միլիարդ դոլար, իսկ ծրագրի ֆինանսավորմամբ կզբաղվեն ոչ միայն Ֆրանսիան և Իտալիան, այլ նաև ԵՄ-ն, որը կծածկի ֆինանսավորման ծախսերի մինչև 40%-ը: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: