Պահանջվում են մինչև 35 տարեկան բարետես տղաներ և աղջիկներ` ԱԺ-ում
31/01/2012 15:34

Պահանջվում են մինչև 35 տարեկան բարետես տղաներ և աղջիկներ` ԱԺ-ում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը խոսեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների և սերնդափոխության մասին:

Գ.Եղիազարյանի խոսքերով, այս ընտրությունները վրացական սցենարով են լինելու. «Խոսքն այն մասին է, որ ազատվենք հներից և հույսը դնենք երիտասարդների վրա, երիտասարդացնենք Ազգային ժողովը: Մինչև 35 տարեկան պայծառ, բարետես տղաներ և աղջիկներ գան Ազգային ժողով»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացվող ցուցակին, ապա Գ.Եղիազարյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի ցուցակը այլ ցուցակ է լինելու. «Մենք ենք որոշելու է, թե ով կլինի: Ընտրության ցուցակը կկազմվի ամենաժողովրդական ձևով. հաշվի են առնվելու չորս տարվա անցած ճանապարհը»:

ՀՀԿ կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով, առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը լինելու է շատ ավելի առողջ, գործունյա, քան այսօրվանն է. «Ցուցակում լինելու են սկզբունքորեն լուրջ փոփոխություններ, կլինեն նոր մարդիկ, մեր կուսակցության նախագահը հաշվի է առնում հասարակության կարծիքը: Հնարավոր է գործարարների մի մասը չլինեն, կանաց թիվը կավելանա: Լինելու է սերնդափոխություն, սակայն անցյալի և այսօրվա շարունակությունը կպահպանվի», -ընդգծեց Լ.Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում կուսակցուցությունների ներկայացուցիչները նաև անդրադարձան Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն թալանչիներ են: Վերջինիս ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ դա սովորական երևույթ է. «Նման արտահայտություններ միշտ անում են, ես չեմ զարմանում, չեմ էլ ուզում մեկնաբանել: Հրեշտակներ և սատանաներ ամեն տեղ էլ կան. և’ իշխանությունում, և’ ընդդիմությունում: Սա սխալ մոտեցում է, և չի կարելի առանց փաստերի նման որակումներ տալ»:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ անդրադառնալով հայտարարությանը` ասաց.«Նա չի ասել, որ բոլորն անպարկեշտ են, խոսքը կուսակցության մասին է: Չ՞է որ այսօր հայտարարում են, որ մեր բնակչության 30 տոկոսից ավելին աղքատ են, 15 տոկոսն էլ ծայրահեղ աղքատ է: Ինչի՞ արդյունքում է մի փոքր Հայաստանում 30 տոկոսը աղքատ»:

Լրագրողների այն հարցին, որ եթե Հայ ազգային կոնգրեսը գիտի, որ ընտրությունները արդար չեն լինելու, ինչու են մասնակցնում, Եղիազարյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը մասնակցելու է, որպեսզի աղքատներին փրկենք: Կգնանք ծայրահեղ քայլերի, ժողովրդին ոտքի ենք հանելու և տանելու ենք իշխանափոխության»:
 

Պահանջվում են մինչև 35 տարեկան բարետես տղաներ և աղջիկներ` ԱԺ-ում