«Ժառանգություն»-ը  հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին
31/01/2012 18:23

«Ժառանգություն»-ը հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը և խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազգային ժողովում հյուրընկալել են  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտին և ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանին,  ովքեր  Հայաստան են այցելել և քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումներ են ունենում ընտրությունների կազմակերպման, դիտորդական առաքելություն ուղարկելու և անցած տարի ընդունված Ընտրական օրենսգրքի կիրառման հետ կապված զեկույց պատրաստելու առաքելությամբ:

«Ժաառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հյուրերի խնդրանքով «Ժառանգությաh» անդամները ներկայացրել են ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորմանը, թեկնածություների գրանցմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կապակցությամբ «Ժառանգություն» ՀՅԴ համատեղ օրենսդրական առաջարկությանը, կուսակցությունների և պետական ռեսուրսների տարանջատմանը վերաբերող հարցերը
 

«Ժառանգություն»-ը հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին