Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
31/01/2012 19:05

Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:

Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվել են համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում:

 

Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին