Իգոր Մուրադյան. «Իրանի շրջափակումը կարելի է համարել կայացած»
31/01/2012 14:49

Իգոր Մուրադյան. «Իրանի շրջափակումը կարելի է համարել կայացած»

«Իրանի նկատմամբ ցանկացած պատժամիջոց Հայաստանի համար անընդունելի է, քանի որ թե’ ԱՄՆ-ն, թե’ ՌԴ-ն այդպես էլ չկարողացան բացել հայ-թուրքական սահմանը և միակ կենսունակ սահմանը մեզ համար մնում է վրացականը: Այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ , թե ինչպե՞ս պետք է Հայաստանը բանակցի աշխարհի հզորների հետ»,- Իրանի շուրջ աշխարհաքաղաքական քննարկման ժամական այսօր հայտարարեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ուղղված գործողություններին, քանի որ Իրանը մեծ կարևորություն ունի թուրքական արտադրանքների սպառման համար, իսկ Ադրբեջանը զգուշանում է Իրանից, քանի որ մտավախություն ունի, որ Թեհրանը ծրագրեր ունի ադրբեջանական սահմանների վերաձևման հետ կապված. «Թուրքիան և Ադրբեջանը միատեսակ մոդել են որդեգրել Իրանի հետ իրենց հարաբերություններում»,- ասաց քաղաքագետը:

Իրանն ունի դաշնակիցներ ի դեմս Ուզբեկստանի և Տաջիկստանի, սակայն ինչպես նշվեց, Իրանի շրջափակումը կարելի է համարել կայացած: