.jpg)
«Քաղծառայողներն արժանի են գնահատանքի»
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում տեղի է ունեցել հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր հանձնել համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար:
Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը շնորհավորել է քաղծառայողներին` համակարգի 10-ամյակի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության, բարձր պատասխանատվության համար, ինչը լավագույն օրինակն է նրա, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացիական ծառայողը: «Ես ուզում եմ ի դեմս Ձեզ` շնորհակալություն հայտնել նաև բազմահազար մյուս այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի իրենց գործունեության, նվիրվածության համար: Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը, ինչն առաջին հերթին հնարավոր է որակյալ, բանիմաց և ամենակարևորը` ծառայություն ասվածի էությունը խորապես ընկալած անհատներով, մասնագետներով համալրման, ինչպես նաև մեր ծառայողների իրավական, բարոյական ու սոցիալական պաշտպանվածության առավել գործուն մեխաիզմների ներդրման միջոցով: Բոլորի համար այսօր առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի անկյունաքարային նշանակություն ունեն դրանք համակարգի արդյունավետության և կայունության ապահովման համար»,- դիմելով ներկա քաղաքացիական ծառայողներին` ասել ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: