.jpg)
«Վարդան Օսկանյանն իր տեղն է փնտրում արևի տակ»
Հանրապետական կուսակցության անդամ, Աժ պատգամավոր Մկրտիչ Միանսյանը և ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարութունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան Լևոն Զուրաբյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին:
ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքերով` երկրի, պետականության, ազգի շահերի համար անհրաժեշտ է հանդուրժողականություն, և ոչ թե գույների խտացում: «Նույնիսկ նորմալ մարդկանց համարում են թալանչիներ: Սա անթույլատրելի եմ համարում. պետք է գնալ քաղաքակիրթ բանավեճի` գաղափարները հակադրելու և համադրելու ճանապարհով: Մեր կուսակցության հիմնական կորիզը հենց այդպես էլ տրամադրված է»,- շեշտեց Մ. Մինասյանը:
ՀԺԿ անդամ Հարություննյանը ևս ընդունում է քաղաքակիրթ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ. «Սակայն հանդուրժողականությունը` քրեածին իշխանության, կեղծված ընտրությունների նկատմամբ, ինձ համար անընդունելի է: Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ ցանկանան ապրել այս երկրում»,- մեկնաբանեց Գրիգոր Հարութունյանը:
Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե այսօր ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ, մասնավորպես «կուլիսների հետևում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների` ներառյալ կոալիցիոն ուժերի միջև, ինչպես նաև` քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսացությունների` հատկապես Բարգավաճ Հայաստանի վրա», ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց.
«Պարոն Օսկանյանը բավական փորձառու դիվանագետ է, փորձում է նաև քաղքական գործիչ դառնալ, և վերջին տարիներին պատեհ կամ անպատեհ առիթներով հայտատրություններ է անում, դա իր իրավունքն է, ըստ երևույթին արևի տակ տեղ է փնտրում, թող գտնի այդ տեղը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, պատրա՞ստ է արդյոք Հայ ազգային կոնգրեսը միանալ նախկին արտգործնախարարին, ՀԺԿ վարչության քարտուղար Գ. Հարությունյանը պատասխանեց. «Թող չստացվի այնպես, որ ինչ-որ ժամանակ հետո մենք ասենք տեսեք ինչ սիրուն թատրոն էր: Ցավոք սրտի, մեր քաղաքական կյանքում շատ ենք հանդիպել, երբ ընտրությունների նախօրյակին որևիցէ քաղաքական ուժ սկսում է հադես գալ ընդդիմադիրների շարքում. Եթե իրականում ընդդիմություն են, պետք է մեկնաբանեն իրենց գործելաոճը այս տարիների ընթացքում, որ երկիրը հասել է այս վիճակին»: