Մունտարին «Ինտերից» տեղափոխվել է «Միլան»
31/01/2012 20:20

Մունտարին «Ինտերից» տեղափոխվել է «Միլան»

Իտալական «Ինտերի» և Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սալլի Մունտարին ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Միլանում»: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն: 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է վարձավճարի հիմունքներով, չնայած ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Մասիմիլիանո Ալլեգրիի թիմում կհայտնվի միայն մրցաշրջանի վերջում:

Մունտարին այժմ մասնակցում է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, ուստի «Միլանին» կմիանա միայն Գանայի հավաքականում ելույթներն ավարտելուց հետո:

Ավելացնենք, որ գանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում ընդամենը 157 րոպե է անցկացրել խաղադաշտում:
 

Մունտարին «Ինտերից» տեղափոխվել է «Միլան»