Պիսարոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
31/01/2012 17:27

Պիսարոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիին» սկսել է բանակցություններ վարել «Ռոմայի» հետ`  կիսապաշտպան Դավիդ Պիսարոյի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը: Ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել էր, որ ակումբը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը մտադիր է կիսապաշտպանական գծում լուրջ համալրում իրականացնել:

Բացի «Մանչեսթեր Սիթիից», Պիսարոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուսը», «Ջենոան» և «Զենիթը», սակայն ենթադրվում է, որ եթե որոշի հեռանալ Հռոմից, ապա, ամենայն հավանականությամբ, միայն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար:

Պիսարոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»