ՀՀ Նախագահն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին
31/01/2012 18:32

ՀՀ Նախագահն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, և բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:
 

ՀՀ Նախագահն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին