.jpg)
Ս.Օհանյան.«Կան մեղավորներ, ովքեր ձերբակալված են»
«Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության կանոնների խախտման արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ, արդեն կան մեղավորներ, որոնք ձերբակալված են»,- Հայաստանի Ֆրանսիական համալսարանում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում՝ անդարադառնալով հունվարի 27-ին հայկական բանակում գրանցված ողբերգական միջադեպին, ասաց ՀՀ պատշպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը նշեց նաև, որ եթե պարզվի, որ տեղի ունեցածում մեղավոր են նաև սպաները, նրանք ևս պատասխանատվություն կկրեն։
«Միջադեպը տեղի է ունեցել երկու անձի միջև։ Միջադեպը տեղի է ունեցել զինվորական զառայության կանոնների չիմացության, մեկը մյուսին չհանդուրժելու պատճառով»,- ասաց Ս. Օհանյանը։
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: