«Շախտյորն» օրն սկսեց ֆուտբոլիստների կշռման արարողությամբ
31/01/2012 19:57

«Շախտյորն» օրն սկսեց ֆուտբոլիստների կշռման արարողությամբ

Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները, ովքեր Իսպանիայում նախապատրաստվում են մրցաշրջանի գարնանային մասին, օրն սկսել են կշռման արարողությամբ: Ավելորդ կիլոգրամներ ունեցող ֆուտբոլիստները մասնագետների կողմից միանգամից ստացել են հանձնարարություններ` սննդակարգի և ծանրաբեռնվածության ռեժիմի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «հանքափորների» պաշտոնական կայքը, լուրջ խնդիրներ այս առումով ի հայտ չեն եկել:

Կշռման արարողությունից հետո ֆուտբոլիստները բաժանվել են 2 խմբի. այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել էին «Copa del Sol» մրցաշարում նորվեգական «Օլեսունի» հետ հանդիպմանը, վերականգնողական վարժություններ էին կատարում: Հենց այս խմբի մեջ էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ մյուս խումբը մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվում էր խաղադաշտում:
 

«Շախտյորն» օրն սկսեց ֆուտբոլիստների կշռման արարողությամբ