.jpg)
ԱՄՆ-ը և Վրաստանը կարող են համաձայնության գալ ազատ առևտրի շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Վրաստանը քննարկում են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը` առևտրային կապերի ընդլայնման համար:
Օբամայի խոսքերով, ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի համար փոխշահավետ է Վրաստանում ամերիկյան ներդրումները. ամերիկյան ապրանքները Վրաստանում, իսկ վրացականը` ԱՄՆ-ում վաճառելու համար:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վրաստանը շատ մեծ քայլեր է կատարել արդյունավետ և ազատ շուկայի ստեղծման համար:
BBC-ի հաղորդմամբ, Բ. Օբաման նաև ընդգծել է Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման կարևորությունը: