Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով
31/01/2012 09:47

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի ազդեցությամբ:

Այս գիշեր` առանձին շրջաններում, հունվարի 31-ին` ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. լեռներում և նախալեռներում ձյուն, հովիտներում` թաց ձյուն և ձնախառն անձրև:

Meteo-tv-ից տեղեկանում ենք, որ առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով:

Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:

Օդի ջերմաստիճանը գիշերը -2-4, ցերեկային ժամերին 0+2, երեկոյան -1+1: