Ձնաբուքը խանգարում է ֆուտբոլին
01/02/2012 17:38

Ձնաբուքը խանգարում է ֆուտբոլին

Իտալիայի «A» սերիայի 21-րդ տուրի մի շարք հանդիպումներ, որոնք պետք է կայանային այսօր երեկոյան, հետաձգվել են ձնաբքի պատճառով: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն: «Պարմա»-«Յուվենթուս», «Բոլոնիա»-«Ֆիորենտինա» խաղերի հետաձգումից հետո նույն պատճառով որոշվել է փոխել նաև «Սիենա»-«Կատանիա» հանդիպման անցկացման ժամկետը:

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ եղանակային նման անբարենպաստ պայմաններում պարզապես հնարավոր չէ դուրս գալ խաղադաշտ: Խաղերի կայացման նոր ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չկան: Այն հայտնի կդառնա ավելի ուշ` իտալական ֆուտբոլի ղեկավարների որոշումից հետո:

Ձնաբուքը խանգարում է ֆուտբոլին