01/02/2012 12:29
Նիկոլա Սարկոզին դժգոհել է օրինագիծը ՍԴ ուղարկելու առնչությամբ
Ն.Սարկոզի. Եթե օրինագիծը կասեցվի, ապա Սահմանադրական դատարան կուղարկվի նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր դժգոհությունն է հայտնել հունվարի 31-ին, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ ուղարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «Le Monde» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահը նշել է. «եթե օրինագիծը կասեցվի, ապա Սահմանադրական դատարան կուղարկվի նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը»:
Նշենք, Սահմանադրական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ 60 սենատորի ստորագրության փոխարեն, օրինագծի հակառակորդները հավաքել են 77 ստորագրություն:
Հիեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պետք է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացնի օրենքը համապատասխանում է Ֆրանսիայի Սահմանադրությանը, թե` ոչ: