Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը հանդես կգան Մոսկվայում
02/02/2012 13:38

Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը հանդես կգան Մոսկվայում

Մոսկվայում փետրվարի 5-ին կմեկնարկի ատլետիկայի միջազգային օլիմպիական վարկանշային մրցաշարը: Հեռացատկորդների պայքարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը:

ՀՀ ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցին ասել է, որ վարկանիշ կշնորհվի այն մասնակիցներին, ովքեր կհատեն 810 սանտիմետրի սահմանագիծը: Նա հավելել է նաև, որ Հայաստանի 19 պատվիրակներ արդեն ուղևորվել են Իրանի Մաշադ քաղաք, որտեղ փետրվարի 4-ից հանդես կգան «Արևածագի 10 օր» անվանումով միջազգային մրցաշարի ծրագրով ատլետների մրցումներում: Հայ մարզիկները տոն կտան վազորդների, ցատկորդների և գնդահրորդների պայքարին:

Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը հանդես կգան Մոսկվայում