Ճապոնիայի կայսեր Ակիհիտոն հիվանդանոց է տեղափոխվել
11/02/2012 10:55

Ճապոնիայի կայսեր Ակիհիտոն հիվանդանոց է տեղափոխվել

Ճապոնիայի 78-ամյա կայսեր Ակիհիտոն  տեղափոխվել է Տոկիոյի համալսարանին կից հիվանդանոց: Բժիշկները սրտաբանական հետազոտության կենթարկեն Ակիհիտոյին, քանի որ իշեմիայի կասկածներ ունեն:

Ակիհիտոն գահ է բարձրացել իր հոր`Հիրոհիտոյի մահից հետո 1989թ.-ին և մեծ ջանքներ է գործադրել կայսերական ընտանիքի և հասարակ ճապոնացիների միջև առկա անջրպետը հաղթահարելու համար: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն:
 

Ճապոնիայի կայսեր Ակիհիտոն հիվանդանոց է տեղափոխվել