Շիրեր. «Դա մեր թիմի համար լավ նորություն չէր»
11/02/2012 13:42

Շիրեր. «Դա մեր թիմի համար լավ նորություն չէր»

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ֆաբիո Կապելլոյի հեռանալու փաստը:

«Այն, որ Կապելլոն հեռացել է, և շուտով նոր մարզիչ է նշանակվելու, լավ նորություն չէ: Անգլիացիներն այժմ արդեն չեն հաղթի «Եվրո-2012»-ում: Բայց այդ մրցաշարը պետք է օգնի նոր գլխավոր մարզչին` հարմարվելու իր պաշտոնին: Հնարավոր է` դա մեզ կօգնի ապագայում` Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունում»,- ասել է Շիրերն անգլիացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլում Անգլիայի ընտրանու մրցակիցներն են Ֆրանսիայի, Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականները:
 

Շիրեր. «Դա մեր թիմի համար լավ նորություն չէր»