.jpg)
Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
Ադրբեջանում վթարի է ենթարկվել զինվորական ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 զինվոր մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել:
Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը գրանցվել է Ադրբեջանի Գերանբոի շրջանում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, 19-ամյա Անար Օջաղովը, ևս մի քանի զինվորներ վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ Գերանբոի շրջանը սահմանակցում է ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանին:
Ընթացիկ տարում մահացել է 7 ադրբեջանցի զինծառայող և Ադրբեջանի ԶՈՒ-ի ընդհանուր կորուստներից 4-ը եղել են պաշտպանության նախարարության ծառայողներ, ևս 3-ը` ՆԳՆ Ներքին զորքերից:
Ադրբեջանական հետազոտական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով` անցյալ տարի զոհվել է ադրբեջանցի 95 զինվորական, ևս 101-ը` վիրավորվել են:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: