«Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
11/02/2012 14:06

«Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից

«Մուսուլման եղբայրներ» շարժումը կողմ է Եգիպտոսում խորհրդարանական հանրապետության հաստատմանը և արդեն հող է նախապատրաստում երկրի այդ համակարգին անցնելու համար:

«Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավարի տեղակալ Ուսամա Յասինը նշել է, որ խառը խորհրդարանա-նախագահական կառավարման ձևը այս փուլում ավելի նպատակահարմար է  Եգիպտոսի համար և իրենք այդ ձևը որպես հիմք են ընդունում հետագայում խորհրդարանական հանրապետությանը անցում կատարելու համար:

Վերջերս Եգիպտոսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Եգիպտոսի Ժողովրդական ժողովում տեղերի կեսից ավելին  զբաղեցրել են «Ազատություն և արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, խորհրդարանում ապահովելով իրենց համար 235 տեղ: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը:
 

«Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից