.jpg)
20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
«Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է, գերմանական աղբյուրները միշտ էլ բաց են եղել ուսումնասիրությունների համար և կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, պատմաբանները մինչ այժմ աշխատում են այդ արխիվներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Գերմանիայի արխիվներում Հայոց ցեղասպանությանը վերաբերվող փաստերին և դրանց ուսումնասիրությանը ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը:
Ըստ բանախոսի, աշխարհի բոլոր երկրներին`Հայոց ցեղասպանության կատարման առաջին իսկ օրվանից հայտնի է Հայոց ցեղասպանության, որպես կատարված իրողության մասին և 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Գերմանական կառավարությունը ինքը 2005թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի կառավարությունը այդ որոշումը կայացրել է հիմք ընդունելով սեփական արխիվների փաստերը»,-ընդգծեց Սիրունյանը:
Անդրադառնալով Թուրքիայի Եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հայտարարությանը Սիրունյանը նշեց, որ ցանկացած պաշտոնյա իր հայտարարությունը պետք է անի ելնելով փաստերից, այլ ոչ թե անի այդպիսի անհիմն արտահայտություններ:
Թուրքագետը նշեց, որ թուրքական ընդդիմադիր «Ազգային միասնություն» և «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել այն բոլոր երկրների դեմ, որոնք ճանաչել են Հայոց ցեղապանությունը:
Կ. Սիրունյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի այդ գործունեությունը ոչ մի արդյուն չի տա և ըստ բանախոսի, այն 20 երկրները, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կարիք չունեն այդ փաստը քննարկելու, քանի որ Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է: