.jpg)
Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից Սաադի Քադաֆին կարծում է, որ Լիբիայի շատ շրջաններում մեծանում է ժողովրդական դժգոհությունը:
Նրա խոսքերով` լինելու է ապստամբություն, մեծ ժողովրդական ապստամբություն, Լիբիան ամբողջությամբ զինված է:
Ըստ Քադաֆիի` Լիբիայի բնակչության 70 %-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ երկիրն այժմ կառավարում են հանցագործ կլանները, որոնք պետք է ոչնչացվեն:
Ս. Քադաֆին այժմ գտնվում է Նիգերում, իր վերադարձը անխուսափելի է համարում և նշում, որ դա հնարավոր է ցանկացած պահի: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: