Սուբիսարետա. «Մենք Գվարդիոլային փոխարինող չունենք»
11/02/2012 14:04

Սուբիսարետա. «Մենք Գվարդիոլային փոխարինող չունենք»

«Բարսելոնի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հույս ունի, որ Խոսեպ Գվարդիոլան շուտով կերկարաձգի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ: Հիշեցնենք, որ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում:

«Ես կարծում եմ` Գվարդիոլան շուտով կերկարաձգի պայմանագիրը: Մենք այլ պլան չունենք: Գոյություն չունի մարզիչների ցուցակ, որը պետք է քննարկել` Գվարդիոլայի հնարավոր փոխարինողին գտնելու համար»,- ասել է Սուբիսարետան:

Նա խոսել է նաև «Բարսելոնի» ակադեմիայի նոր աստղերի մասին:

«Չենք պատրաստվում վերադարձնել Ռոմեուին, ով գերադասեց տեղափոխվել «Չելսի»: Իսկ Մոնտոյյան, Դոս Սանթոսը, Մարկ Բարտրան ու Մունյեսն արդեն առաջին թիմի մաս կկազմեն հաջորդ մրցաշրջանում»,- նշել է լեգենդար դարպասապահը:
 

Սուբիսարետա. «Մենք Գվարդիոլային փոխարինող չունենք»