.jpg)
Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Սուդանը և Հարավային Սուդանը Աֆրիկյան Միության միջնորդությամբ ստորագրել են չհարձակման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Տաբո Մբեկին:
Նրա խոսքերով, չհարձակման մասին այդ համաձայնագիրը միտված է թույլ չտալ ցանկացած տիպի ռազմական գործողություններ և այն պետք է կանխարգելի երկու երկրների միջև պատերազմի առաջացումը:
Մբեկին ասել է, որ համաձայնագրում նշվում է, որ կողմերը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, զերծ են մնում միմյանց ներքին գործերին խառնվելուց, ինչպես նաև ռազմական հարձակումից:
Այդ մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը: