.jpg)
Հոմսում ռմբակոծումը շարունակում է, զոհվածների մեջ կան երեխաներ
Սիրիայում կառավարության տանկերն ու հրետանիները շարունակում են ռմբակոծել Հոմս քաղաքը, որտեղ, ըստ տվյալների, թաքնված են հարյուրավոր ապստամբներ:
Ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ զոհվածների թվում քիչ չեն նաև երեխաները:
Ռուսական «Բի-Բի-Սի-ն» գրում է, որ մեկ շաբաթ տևած պաշարումից և մշտական հրետանային ռմբակոծությունից հետո Հոմսի բնակիչները սկսել են հուսահատվել:
Ըստ վերջին տվյալների, Սիրիայի մեկ այլ՝ Հալեպ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյուններ հետևանքով զոհերի թիվը կազմել է առնվազն 28, վիրավորներինը՝ 175 մարդ:
Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել երկրի ամենախոշոր ապստամբ խմբավորում Ազատ սիրիական բանակը, որը դեմ է նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: