Պատանեկան հավաքականը ստուգողական 2 հանդիպում կանցկացնի
15/02/2012 17:50

Պատանեկան հավաքականը ստուգողական 2 հանդիպում կանցկացնի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում ազգային ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին Ռոման Սիմոնյանի սաներն ուժերը կչափեն «Միկա-2»-ի, իսկ փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին` «Փյունիկ-2»-ի հետ:
 

Պատանեկան հավաքականը ստուգողական 2 հանդիպում կանցկացնի