.jpg)
18/02/2012 14:31
Պատանեկան ընտրանին պարտվեց «Փյունիկ-2»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, փետրվարի 18-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ` ավարտելով ուսումնամարզական հավաքը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Փյունիկ-2»-ի: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: