Դավիթ Նալբանդյանը նոր հրավեր է ստացել
24/02/2012 15:07

Դավիթ Նալբանդյանը նոր հրավեր է ստացել

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հրավեր է ստացել` մասնակցելու Մայամիի հեղինակավոր մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 4 828 050 դոլար: Այս մասին տեղեկացնում է AP-ն: Մրցաշարը կմեկնարկի մարտի 20-ին:

Հիշեցնենք, որ այժմ մեր հայրենակիցը շարունակում է մրցելույթները Բուենոս Այրեսում ընթացող «Copa Claro» մրցաշարում, որում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Դավիթ Նալբանդյանը կպայքարի արգենտինացի Կառլոս Բեռլոկի հետ:

Դավիթ Նալբանդյանը նոր հրավեր է ստացել