«ՀՀԿ-ն վարչակազմի պահապան, ԲՀԿ-ն` քաղաքական մրցակցության»
27/02/2012 16:58

«ՀՀԿ-ն վարչակազմի պահապան, ԲՀԿ-ն` քաղաքական մրցակցության»

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով «Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ում կան «ամբիցիոզ ուժեր», նշեց, որ դա  բնական է: Նա մանրամասնեց, որ բնական է նաև այն, որ նման ուժերը ցանկանում են տեղ ունենալ համամասնական ցուցակում:

«Ինչո՞ւ պիտի դա չլինի: Մի բան հաշվի առեք` համամասնական ցուցակի կազմումը շատ բարդ գործընթաց է. պատկերացրեք 18 կուսակցություն, պատկերացրեք անկուսակցական գործիչների ստվար զանգված, ովքեր նույնչափ ներդրում են ունեցել, և այդ պայմաններում, իսկապես, ցուցակի կազմումը շատ ավելի նուրբ մոտեցումներ է պահանջում: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կունենան ամբիցիաներ, դրան պետք է շատ նորմալ վերաբերել»,- նկատեց Ա. Մուսինյանը:

Խոսելով ազատ-արդար ընտրությունների անցկացման մասին` խոսնակը նշեց` եթե ունենան նույնիսկ մեկ պատգամավոր, սակայն ընտրություններն անցնեն ազատ ու արդար, իրենք առաջինը կշնորհավորեն խորհրդարանում հաղթած ուժերին:

Մուսինյանը իշխող կուսակցությանն անցվանեց «կեղծիքների հիմնական իրագործող» ու «վարչակազմի պահապան»:

Լրագրողների հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վարչակազմի պահապան չէ՞, մամլո խոսնակն ասաց, թե ԲՀԿ-ն ներկայում քաղաքական մրցակցության կողմնակիցն է. «Եթե ԲՀԿ-ն մոտակա ամիսներին և ընտրության օրը ցույց տա, որ, իրապես, շահագրգռված է ազատ ու արդար ընտրություններով և, ըստ էության, հասարակական-քաղաքական դիմադրություն ցույց տա կեղծիքներին, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցության լայն դաշտ է բացվում, և դա հավաստիքը կլինի այն բանի, որ այս վարչախմբի հենասյունը, կեղծիքների հիմնական իրագործողը և  ապօրինությունների հիմնական իրականացնողը ՀՀԿ-ն է»:
 

«ՀՀԿ-ն վարչակազմի պահապան, ԲՀԿ-ն` քաղաքական մրցակցության»