.jpg)
Հայաստանի հավաքականի խաղերը կհեռարձակվեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 28-ին և 29-ին ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի ու Կանադայի ընտրանիների հետ կիպրոսյան ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի կունենա Սերբիա-Հայաստան ընկերական հանդիպումը, իսկ Կանադայի ազգային թիմի հետ խաղը կկայանա հաջորդ օրը, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, մեր հավաքականի հանդիպումները հեռարձակվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ: