Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 40-ի
27/02/2012 18:51

Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 40-ի

Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 40-ի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի հետ զրույցում իսլամիստական կուսակցության փոխնախագահ Աքիֆ Հեյդարլին ասել է, որ ձերբակալվածները մեղադրվում են պետական դավաճանության, թմրանյութերի և զենքի ապօրինի պահման մեջ:

Իսլամիստական կուսակցությունն այս մեղադրանքները չհիմնավորված է համարում: Ձերբակալվածների պաշտպանությունը պատշաճ մակարդակի ապահոված չէ, իսկ որոշ մեղադրյալներ ընդհանրապես հրաժարվել են պաշտպաններից:

Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածների մեծ մասը Նարդարան գյուղի բնակիչներ են: Վերջին երկու շաբաթում այնտեղ 14 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ դիվանագիտական նոր սկանդալ բռնկվեց Իրանի և Ադրբեջանի միջև այն բանից հետո, երբ Թեհրանը Բաքվին մեղադրեց Իսրայելի հետախուզական ծառայության հետ համագործակցության և հունվարին միջուկային մասնագետ, գիտնական Մուստաֆա Ահմադ Ռոշանի սպանության մեջ: 

Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 40-ի