Բակո Սահակյանը հանդիպել է Գրիգոր Ամալյանի հետ
27/02/2012 16:50

Բակո Սահակյանը հանդիպել է Գրիգոր Ամալյանի հետ

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է համատեղ աշխատանքների շարունակական խորացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի ոլորտի զարգացման գործին:

Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 

Բակո Սահակյանը հանդիպել է Գրիգոր Ամալյանի հետ