Դել Բոսկե. «Ցավալի կլինի, եթե Տորրեսը դուրս մնա հավաքականից»
27/02/2012 19:03

Դել Բոսկե. «Ցավալի կլինի, եթե Տորրեսը դուրս մնա հավաքականից»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ իր համար դժվար էր Տորրեսին չհրավիրել Վենեսուելայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Մարզիչը հույս է հայտնել, որ «Չելսիի» հարձակվողը կկարողանա վերագտնել իր նախկին խաղամակարդակը և վերադառնալ հավաքականի կազմ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Նա շատ տաղանդավոր տղա է: Ցավալի է, որ ստիպված եղանք նրան դուրս թողնել հավաքականից, բայց ես պետք է արդար լինեմ: Վերջին ժամանակաշրջանում նա ոչ միշտ է խաղադաշտ դուրս գալիս: Մենք ուշադիր հետևում ենք Ֆեռնանդոյի մրցելույթներին: Տորրեսը պայքարում է եռանդով և ջանադրաբար: Հուսով եմ, որ մոտակա ամիսների ընթացքում կսկսի գոլեր խփել: «Եվրո-2012»-ի վերաբերյալ որոշում մենք կկայացնենք` ելնելով նրա առաջխաղացումից և խաղի որակից: Իրավիճակն այնքան էլ բարեհաջող չի դասավորվել Տորրեսի համար, սակայն ամեն ինչ կարող է փոխվել»,-ասել է մասնագետը:
 

Դել Բոսկե. «Ցավալի կլինի, եթե Տորրեսը դուրս մնա հավաքականից»